Վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ ԿԸՀ-ի։ Դատարանն այսպիսով վերացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ ՔՊ-ն Վարչական դատարանում բողոքարկում էր ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար:
Տվյալ որոշմամբ ԿԸՀ-ն բավարարել էր «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը, որում նշվել էր, թե հունիսի 19-ին՝ լռության օրը, Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով ընտրական գործընթացի մասին խոսելը քարոզչության կարգի խախտում են դիտարկում, ինչն էլ բավարարվել էր:
«Քաղաքացիական պայմանագիրը» հայցն ընդդեմ ԿԸՀ-ի Վարչական դատարան էր ներկայացրել հունիսի 21-ին: