Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Արևելյան եկեղեցիների օգնության միավորման ասամբլեայի (ROACO) մասնակիցների հետ հանդիպմանը հիշել է իր այցը Հայաստան, հաղորդում է Vaticannews-ը:
«Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ միասին Խոր Վիրապի տարածքից աղավնիներ բաց թողեցինք երկինք՝ որպես նշան և մաղթանք համայն Կովկասի տարածաշրջանի խաղաղության համար»,- ասել է Հռոմի պապը:
Նա նաև նկատել է, որ «դժբախտաբար, այդ տարածաշրջանը վերջին ամիսներին մեկ անգամ ևս վիրավորվեց»:
«2016 թվականին իմ՝ Հայաստան կատարած առաքելական ճամփորդության վերջում Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ մենք աղավնիներ բաց թողեցինք երկինք՝ ի նշան խաղաղության Կովկասի ամբողջ տարածաշրջանում: Ցավոք, վերջին ամիսներին իրավիճակը կրկին վատթարացել է, և ես շնորհակալ եմ Վրաստանի և Հայաստանի իրավիճակի վրա ձեր ուշադրության համար, որն ուղղված է նրան, որ կաթոլիկ համայնքը հետագայում էլ շարունակի ծանոթ լինել ավետարանական կյանքին»,- ասել է Հռոմի Պապը: