Իտալիայի Ռոզետո դելի Աբրուցի քաղաքում կայացան բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչները:
81 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Համբարձում Հակոբյանն ուժերը չափեց Ռուսաստանը ներկայացնող Ռուսլան Կոլեշնիկովի հետ:
Վերջինս հռչակվեց Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն, Հակոբյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատվո հարթակի առաջին աստիճանին էր կանգնել 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Բազեյանը՝ նոկաուտով հաղթելով մրցակցին: