Մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են ԱՄՆ Մերիլենդ նահանգի Գլենարդեն քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, հաղորդում է Fox 5 DC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Տուժածներից մեկը ծանր վիրավորվել է, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունն առայժմ տեղեկություն չի տարածել կասկածյալների մասին: Կատարվում է հետաքննություն:
Մեքսիկայի Տուլում հանգստավայրի լողափին տեղի ունեցած կրակոցների հետևանքով, սակայն, երեք մարդ է զոհվել, հայտնում է տեղական Universal թերթը:
Անհայտ զինված անձանց հրաձգության հետևանքով երկու մարդ մահացել է լողափին, երրորդը փորձել է թաքնվել մոտակա հյուրանոցում, բայց նրան էլ չի հաջողվել խուսափել մահացու կրակոցներից:
Լողափի տարածքի մի մասը շրջափակվել է, ընթանում է հետաքննություն: