Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 24-ին ընդունել է Արվեստի պատմության և արվեստի սոցիոլոգիայի դոկտոր Ալեն Նավարա-Նավասարդյանին և Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Մաքսիմ Եվադյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման և մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների ջանքերը համակարգելու ուղղությամբ աշխատանքները։