ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ վարձակալական հիմունքներով համատեղությամբ միևնույն հասցեում բնակվող և որպես մեկ բնակիչ-բաժանորդ հանդիսացող քաղաքացիների` ԱՀ Կառավարության 2020 թ. դեկտեմբերի 1-ի
N 626-Ն որոշման մեջ սահմանված՝ ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության միջոցառման 5-րդ կետի շահառուների փոխհատուցումը կատարվում է նշված հասցե ստուգայց կատարելուց և դիմումը ստորագրելուց հետո։
Փետրվար, մարտ, ապրիլ ամիսների շահառու քաղաքացիներին հասանելիք գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարները՝ օրերի հաշվարկով (եթե շահառուն գրանցվել է փետրվարից հետո կամ մինչև մայիսի 1-ը խզել է պայմանագիրը), փոխանցվում է շահառուի անձնագրին կամ ներկայացված «Արցախբանկի» հաշվեհամարին 7-10-օրյա ժամկետում:
Քաղաքացիները հասցե փոխելու դեպքում պետք է ներկայանան նախարարություն յոթնօրյա ժամկետում: Նոր անձնագիր ստանալու դեպքում էլ պատճենը պետք է բերել, որպեսզի գումարը ստանալիս խնդիրներ չառաջանան:
Խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք կապվել՝ 047 97 77 91 հեռախոսահամարով: