Մեր միջնորդությամբ ու ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը մեր քաղաքականության կարևորագույն հաղթանակն է, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` խորհրդարանում ամենամյա զեկույցը ներկայացնելիս։ «Սա աննախադեպ իրադարձություն է, որ ընդգծում է մեր հատուկ դերը` տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցում»,- ասել է Ղարիբաշվիլին։ Այս մասին տեղեկացնում է Aliq-ը:
Ըստ Վրաստանի կառավարության ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի պատերազմը որոշ դժվարությունների առաջ է կանգնեցրել ամբողջ տարածաշրջանը։ Վրաստանի համար էական են խաղաղությունն ու կայունությունը հարևան երկրներում։
Ղարիբաշվիլին խորհրդարանի ամբիոնից պատրաստակամություն է հայտնել շարունակել գործել` ի նպաստ համընդհանուր խաղաղության ու կայունության։