Աննախադեպ շոգն է հանգեցրել մեխանիկական պոմպակայանների միջոցով մղվող ջրարտադրության և էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի:
«Գերծանրաբեռնված աշխատանքի պատճառով շատ բաժանորդներ զրկվել են խմելու ջրից»,- պարզաբանել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
Երեկ հանձնաժողովում տեղի ունեցած հանդիպմանը «Վեոլիա ջուրն» ու «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պայմանավորվել են այսուհետև ցանկացած տեխնիկական բնույթի խնդիրների դեպքում ձեռնարկել համատեղ միջոցառումներ՝ դրանք սեղմ ժամկետում կարգավորելու նպատակով:
Սերգեյ Աղինյան (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ) - Երեկ պայմանավորվածություն ձեռք բերեցին երկու կազմակերպությունները, որ խնդրի դեպքում տեղում արագ լուծում տան: էս պահին, կարծում եմ՝ խնդիրը լուծված է: Բացի այդ, մենք նաև լրացուցիչ ռեզերվային հզորություն ենք մտցրել էներգահամակարգ: «Հրազդան ՋԷԿ»-ի 3-րդ բլոկն է արդեն աշխատում, որպեսզի ապահովի էլեկտրաէներգիայի պատշաճ լարման մակարդակները:
Հեղինակ՝ Քերոբ Խաչատրյան