Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, Աֆղանստանում կթողնի մոտ 650 ամերիկացի զինծառայող՝ իր զորքերի հիմնական մասը երկրից դուրս բերելուց հետո: Այս մասին հաղորդել է The Associated Press գործակալությունը:
Ըստ տեղեկությունների՝ ամերիկացի զինծառայողները կմնան Աֆղանստանում՝ դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար: Իսկ ամերիկյան զորքերի հիմնական մասի դուրսբերումը նախատեսված է ավարտվել երկու շաբաթից: Բացի այդ, ԱՄՆ մի քանի հարյուր զինծառայող էլ կմնա Քաբուլի օդանավակայանում, հնարավոր է՝ մինչև սեպտեմբեր, որպեսզի օգնի թուրքական ուժերին տարածքի անվտանգությունն ապահովելու հարցում: