Օրեր առաջ Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով պահանջում է ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար։
Բանաձևում հեղինակները հստակ արձանագրել էին՝ Ժնևյան կոնվենցիան գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, սակայն Ադրբեջանը համառորեն հրաժարվում է կատարել իր ստանձնած պարտավորությունները։
Ավելին, Բաքուն շարունակում է շինծու մեղադրանքներ առաջադրել՝ հայ ռազմագերիներին փորձելով ներկայացնել որպես ահաբեկիչ։
Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևերի, հայ համայնքի կողմից ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ օրակարգի մասին Սյուզի Մուրադյանը զրուցել է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի հետ։