Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ցուցանիշները:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թ. մայիսին աճել է 10.9%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում՝ արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալն աճել է 7.9%–ով, ծառայությունների ծավալը՝ 17.3%-ով, առևտրի շրջանառությունը՝ 17.6%-ով, շինարարության ծավալը՝ 0.5%-ով, արտահանման ծավալը՝ 36.7%-ով, ներմուծման ծավալն աճել է 34.5%-ով։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թ. հունվար-մայիսին կազմել է 4.3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: