ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել և անընդունելի է համարել Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումը:
Իր ֆեյսբուքյան էջում Ադամ Շիֆը ռազմագերիներին հետապնդելը համարել է միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում և Ադրբեջանի կողմից մարդու և միջազգային իրավունքների անտեսման ակնհայտ ապացույց:
«Մինչ մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման ուղղությամբ, Միացյալ Նահանգները պետք է խիստ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ և նորից կիրառի Բաքվի ռեժիմին ԱՄՆ ռազմական օգնություն տրամադրելու արգելքը,- գրել է ԱՄՆ կոնգրեսականը և եզրափակել.- մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը անպատիժ խախտի մարդու իրավունքները և ոտնահարի միջազգային նորմերը»: