Ադրբեջանական պաստառները հեռացվել են Բարսելոնի մետրոյի կանգառներից։ Այս մասին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին ուղղված պատասխան նամակում հայտնել է մետրոյի տնօրեն Ռամոն Բակարդի Գասկոնը։
Վերջինս նաև իր ափսոսանքն է հայտնել, որ գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունն առանց մետրոյի ղեկավարության հետ համաձայնեցնելու փակցրել էր դրանք՝ տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
Ադրբեջանի անկախության տոնին Բարսելոնի մետրոյում փակցվել էին ադրբեջանական պաստառներ, որոնք պատկերում էին Շուշին: Քաղաքի հայ համայնքն ու Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն ադրբեջանական այդ քայլը սադրանք էին որակել և ակտիվ քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանք հեռացվեն: