Օնլայն առևտուրը խթանելու համար ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ համակարգը: Հարկ վճարողները կարող են ՀԴՄ էլեկտրոնային կտրոնը տպել և էլեկտրոնային տարբերակով փոխանցել քաղաքացուն։
Ծրագրային ապահովումն իրականացնում է տնտեսվարողը։ ՊԵԿ-ն ապահովում է էլեկտրոնային ՀԴՄ-ի և կոմիտեի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը:
Էլեկտրոնային ՀԴՄ գրանցելու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմնին դիմում ներկայացնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։
Տվյալները լրացնելուց հետո հարկ վճարողը ստանում է սերտիֆիկատ։ Այն ապահովում է տվյալների անվտանգ փոխանակումը։ Պարտադիր պայման է՝ Էլեկտրոնային կտրոնի վրա պետք է լինի ապրանքների անվանացանկը և QR կոդ, որը պարունակում է կտրոնի ամփոփ տեղեկատվությունը։
Անկախ նրանից՝ կազմակերպությունը խոշոր է թե փոքր, և ինչ հարկման ռեժիմով է աշխատում, եթե առևտուրն իրականացնում է ինտերնետ հարթակով, կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։