Վանաձորում կվերակառուցվի թիվ 11 մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
«ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում Վանաձորում կվերակառուցվի թիվ 11 մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը։
Նույն ծրագրի շրջանակում արդեն կառուցվել և շահագործման է հանձնվել մանկապարտեզի առաջին մասնաշենքը։
Ներդրումը կկազմի 184 միլիոն 631 հազար դրամ, որը տրամադրվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից»,- հայտնել է Պապիկյանը: