Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Պարմայի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է հռոմեական թիմի՝ մրցաշրջանի լավագույն գոլ։
Քվեարկությանը մասնակցել են իտալական ակումբի երկրպագուները։
Հիշեցնենք, որ Իտալիայի նախորդ առաջնության 8-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթել էր «Պարմային», Մխիթարյանը դարձել էր դուբլի հեղինակ։