Հետպատերազմյան Հայաստանում անվտանգային մարտահրավերները պետք է լուծվեն նաև սահմանադրության մակարդակում: Փորձագետները պնդում են՝ մայր օրենքում չհստակեցված որոշ դրությունների կան: Անվտանգային կառույցների կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը բաց է համարում ոստիկանության և ազգային անվտանգության վերահսկողությունը:
Սոսի Թաթիկյան, Անվտանգության կառույցների կառավարման մասնագետ - Քանի որ մեզ մոտ նախարարություն չկար, որ վերահսկեր այդ երկու ծառայություններին, հետևաբար նրանք դուրս էին մնում նախարարական վերահսկողությունից, քանի որ միայն նախարարներն էին զեկուցում խորհրդարանական համապատասխան հանձնաժողովին: Այդ խնդիրը ոստիկանության համար լուծման ընթացքում է, քանզի կստեղծվի Ներքին գործերի նախարարություն: Ազգային անվտանգության համար դա դեռ լուծված չէ:
Իրավական քաոս է ստեղծվել ռազմական դրություն, արտակարգ դրություն հասկացությունների և օրենսդրական կարգավորումների միջև: Մասնագետները լուրջ խնդիր են տեսնում նաև Զինված ուժերի կառավարման տեսանկյունից: Խաղաղ պայմաններում Պաշտպանության նախարարի, իսկ ռազմական դրության ժամանակ վարչապետի կառավարման տակ անցնելու մոդելը ռազմաքաղաքական հարցերի փորձագետը չի ընդունում:
Արեգ Քոչինյան, Վերլուծաբան, ռազմաքաղաքական հարցերի փորձագետ - Գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնը, իմ կարծիքով, պետք է լինի ստաբիլ, այն փոփոխման որևէ պարագայում չպետք է ենթարկվի:
Ո՞վ է փոխարինելու գերագույն գլխավոր հրամանատարին, եթե պատերազմի ժամանկ նրա հետ ինչ-որ բան պատահի: Քոչինյանը պնդում է՝ հարցի պատասխանը հստակ չէ: Փորձագետ Արմինե Մարգարյանն էլ առաջարկում է անվտանգային խնդիրների համակարգման նոր մարմին ստեղծել, որը սերտ կգործակցի անվտանգության խորհրդի հետ և անվտանգության խնդիրների վերաբերյալ վերջնական գնահատական կտա:
Արմինե Մարգարյան, Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ - Որտե՞ղ և ինչքան՞ով ենք մենք հաջողել, ինչո՞ւ չենք հաջողել, որտե՞ղ են բացերը, որտե՞ղ են պատճառները և որո՞նք պետք է լինեն այն մեխանիզմները, որոնք պետք է շտկեն:
Փորձագետները միակարծիք են՝ սահմանադրության որոշ դրույթներ պետք է փոփոխել, և դրա համար լուրջ մասնագիտական խումբ ստեղծելու անհրաժեշտություն են տեսնում: