Հունիսի 24-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ավարտվել է ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարը։
Խաղային վերջին օրը Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Հայաստանի Մ15 տարեկանների ընտրանու նկատմամբ: Մրցափուլի մյուս խաղում Ղրղզստանի Մ16 հավաքականը 4:2 հաշվով հաղթել է Լիբանանի Մ16 թիմին:
Տոնելով 3 անընդմեջ հաղթանակ` Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը դարձել է մրցաշարի հաղթող։
Մրցաշարի «Արդար խաղի» մրցանակը շնորհվել է Լիբանանի Մ16 հավաքականին, իսկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ է դարձել Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Գոռ Վանոյանը։