ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ևս 13 հայտ: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
1. Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան 2-րդ թաղամասի կոյուղու (ջրահեռացման) համակարգի կառուցում:
2. Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի մայթերի հիմնանորոգում:
3. Էջմիածին քաղաքի Սբ.Մովսես Խորենացի և Բաղրամյան փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում:
4. Հովտամեջ համայնքի Երևանյան փողոցի մայթերի և Հ.Բաղրամյան փողոցի բարեկարգում:
5. Գետաշեն համայնքի 2-րդ, 4-րդ, 17-րդ և 7-րդ փողոց 2-րդ նրբանցք փողոցների գազիֆիկացման աշխատանքներ:
6. Մրգաշատ համայնքի 4-րդ փողոցի նորոգման աշխատանքներ:
7. Մարգարա համայնքի փողոցների արտաքին լուսավորության վերակառուցում և ընդլայնում:
8. Արշալույս համայնքում հակակարկտային կայանների տեղադրում:
9. Դալարիկ համայնքի 9, 11 բազմաբնակարան շենքերի տանիքների վերակառուցում:
10. Դալարիկ համայնքի Կոմիտաս և Երիտասարդական փողոցների ասֆալտապատում:
11. Երվանդաշատ համայնքում գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղ.տեխնիկայի և գործիքների ձեռք բերում:
12. Արգավանդ համայնքի ոռոգման մայր ջրանցքի 1-ին փողոցի ԼՌ-60վաքերով ճյուղի 575մ հատվածի վերակառուցման շինարարական աշխատանքներ:
13. Քարակերտ համայնքի թվով 6 փողոցների ասֆալտապատում:
Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերը նշված համայնքներում ծրագրերի իրականացման համար կհայտարարվեն մրցույթներ և կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց` մարզպետարանի անմիջական հսկողությամբ:
Միաժամանակ մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզի մի շարք համայնքներից ներկայացրած 12 ծրագիր հավանության է արժանացել պայմանով:
Ընդհանուր առմամբ, արդեն հաստատվել է 41 ծրագրային հայտ: Սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը շարունակվում է: