Թուրքիան լրացուցիչ զորքեր չի ուղարկի Աֆղանստան՝ ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ փոխանցում է The Jerusalem Post պարբերականը:
«Մենք արդեն ռազմական ուժ ունենք այնտեղ»,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ նկատի ունենալով Աֆղանստանում 500 թուրք զինվորականների ներկայությունը:
Աքարի խոսքով՝ «կարևորն օդանավակայանում մեր ներկայության շարունակությունն է»: