Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է RINArmenia գիտատեխնոլոգիական կազմակերպության ղեկավար Ֆիլիպ Փուքսին և «Le Mouvement Armenien» ֆրանսահայ կազմակերպության ներկայացուցիչ Ժակ Րաֆֆի Փափազյանին:
Հանձնակատարին են ներկայացվել Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտի 5 տարբեր ծրագրեր: Գլխավոր հանձնակատարը հույս է հայտնել, որ գրասենյակը կլինի ֆրանսահայերին և Հայաստանին կապող շարժիչ ուժ: