Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո գերիների հարազատները դադարեցրել են նստացույցը:
Նրանք երեկվանից նստացույց էին սկսել Կառավարության մոտ՝ պահանջելով, որ իշխանությունն ու միջազգային հանրությունը գործադրեն հնարավոր բոլոր միջոցները՝ Ադրբեջանին ստիպելով վերադարձնել հայ գերիներին, դադարեցնել ապօրինի դատական գործընթացները: