Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Թուրքիայի և Եվրամիության միջև անվտանգության ու պաշտպանության թեմայով խորհրդակցություններ են տեղի ունեցել՝ փոխանցում է Ermenihaber-ը:
Ըստ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության հայտարարության՝ դա եղել է կողմերի միջև ոչ պաշտոնական ձևաչափով անցկացվող 6-րդ խորհրդակցությունը:
Թուրքիայի կողմից մասնակցել է արտգործնախարարության միջազգային անվտանգության հարցերի վարչության պետի տեղակալ Գյուլին Դինչը, իսկ ԵՄ-ն ներկայացրել է Արտաքին հարաբերությունների ծառայության համատեղ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիեն:
Խորհրդակցությունների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել: