Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արարատի մարզից ներկայացված 17 ծրագրային հայտ: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:
Հաստատված ծրագրերն են․
1. Ջրահովիտ - Ներհամայնքային փողոցների մասնակի ասֆալտապատում:
2. Նորամարգ - Ազատության 17-րդ, 24-րդ փողոցների և դաշտամիջյան ջրագծի կառուցում:
3. Ազատավան - Մանկապարտեզի տարածքի բարեկարգում:
4. Սիս - Համայնքի Նիզամի փողոցի մասնակի ասֆալտապատում:
5. Մարմարաշեն - Համայնքի 45, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 19, 21,16-րդ փողոցը մասնակի և Երևան-Արտաշատ խճուղուց մինչև 20, 21, 22 և 24 փողոցների գլխամասում միացնող ճանապարհի կոպճապատման աշխատանքներ:
6. Աբովյան - Համայնքի Աբովյան, Մայիսմեկյան և Մուրացան փողոցներից մինչև գերեզմանատուն, Գայի և Զարյան փողոցների մասնակի ասֆալտապատում:
7. Նորաբաց - Համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և արդիականացման աշխատանքներ:
8. Ազատավան - Համայնքի Աբովյան փողոցի գերեզմանատան հատվածի և 2 հատող փողոցների ասֆալտապատում
9. Նորաբաց - Համայնքի Երևանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներ:
10. Նարեկ - Համայնքապետարանի հարակից տարածքի բարեկարգում:
11. Նոյակերտ- Համայնքի Գ. Նժդեհ, Տիգրան Մեծ և Գ. Չաուշ փողոցների մասնակի ասֆալտապատում:
12. Բուրաստան - Համայնքի ոռոգման ջրագծի կառուցման և գործող ոռոգման ջրագծի վերակառուցման աշխատանքներ:
13. Նիզամի - Համայնքի կենտրոնական փողոցի գերեզմանատանը հարակից հատվածի (110մ) փողոցի ասֆալտապատում:
14. Վերին Արտաշատ - Համայնքի Միչուրին փողոցի մասնակի ասֆալտապատում:
15. Արալեզ - Համայնքի Պ. Սևակ, Շահումյան և Շիրազ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ /0.590կմ/:
16. Ք. Արարատ - Համայնքի զբոսայգու կապիտալ վերակառուցում:
17. Զանգակատուն - Համայնքի կարիքների համար ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ:
Այս տարի սուբվենցիաներ ստանալու համար մարզի 59 համայնքից ներկայացվել է 103 ծրագրային հայտ: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք նիստերի ընթացքում կքննարկվեն մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը: Ծրագրերի իրականացման ողջ գործընթացը մարզպետարանի խիստ հսկողության տակ է:
2020 թվականին մարզում իրականացվել է ավելի քան 80 ծրագիր՝ շուրջ 2 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: