Հայաստանի շուրջ 200 բնակավայրում երեխաները նախակրթարան հաճախելու հնարավորություն չունեն: Խնդիրը լուծելու համար ԿԳՄՍ նախարարությունը նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների ձևավորման մրցույթ է հայտարարել:
Թեհմինե Կարախանյան (ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչ) - Մենք 2021-ի հունվարին ունեցանք կարգը, ինչից բխող արդեն հնարավորություն ունենք տարեկան շուրջ 10 բնակավայրերի, գոնե այս տարվա բյուջեով այդպես էր նախատեսված, տալ դրամաշնորհ:
Թեհմինե Կարախանյանի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն կտա գյուղական բնակավայրերի բազմաթիվ երեխաների նախադպրոցական կրթություն ստանալ: Նախարարությունն նախակրթարանների ձևավորման առաջարկում է մի քանի մոդել է առաջարկում: Այն բնակավայրերում, որտեղ բնակչության և նախադպրոցական տարիքի երեխաների թիվը փոքր է, հնարավորություն կա երկու խմբասենյակ ստեղծելու համայնքապետարանի շենքում, մշակույթի պալատում կամ էլ գրադարանում:
Թեհմինե Կարախանյան - Մոդելներից մեկը ի դեպ հենց տնահեն մանկապարտեզների գաղափարն է տալիս, որեվէ տանը ստեղծել այդ պայմանները, որոնք իհարկե սահմանված են մեր եվ Առողջապահության նախարարության կողմից եվ մեր լիցենզավորման կարգով, ստեղծել պայմաններ, վերապատրաստել որեվէ տատիկի, մայրիկի, ով ունի բարձրագույն կրթություն եվ խնամքն իրականացել հենց էդ պայմաններում:
Դրամաշնորհի միջոցով հատկացվող գումարը նախատեսված է շենքի նորոգման և կահավորման համար: Հետագա ծախսերը հոգալու է համայնքը:
Թեհմինե Կարախանյան - Երևանից դուրս գտնվող բոլոր մանկապարտեզները վճարովի են, եվ համայնքն է այո որոշում՝ ինչքան պետք է կազմի վարձավճարը:
Թեհմինե Կարախանյանը համոզված է՝ սա մեծ աջակցություն է համայնքներին: իսկ մրցույթին քիչ թվով համայքների մասնակցության պատճառը իրազեկման խնդիրն է համարում, բացի այդ՝ ծրագրի ընթացքի հետ կապված մտավախություններ կան:
Թեհմինե Կարախանյան - Դիմել էին Սեփանավան համայնքը՝ Ուրասար բնակավայրում ենք ունենալու, դիմել էին Արագածոտնի մարզից Ակունք բնակավայրը եվ Շիրակի մարզից Սարապատ բնակավայրը: 2-րդ դրամաշնորհը տրվել է Լոռու մարզի Լեջան բնակավայրին:
Մրցույթին մասնակցելու հայտերը նախարարությունն ընդունելու է մինչև այս տարվա հուլիսի 8-ը:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան