Գերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդեր Լամբսդորֆը Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Միաժամանակ պետությունների ու կառավարությունների ղեկավարները պետք է գագաթնաժողովն օգտագործել ԵՄ-ի անդամակցության հարցով Թուրքիայի հետ անարդյունավետ բանակցությունները դադարեցնելու համար, փոխարենը՝ հարաբերությունների նոր հիմք դնել»,- հայտարարել է Ալեքսանդեր Լամբսդորֆը:
Քաղաքական գործչի խոսքով՝ այն փաստը, որ Թուրքիան վերջերս է դիմել քաղաքական անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցության շրջանակում նախագծին մասնակցելու համար, ցույց է տալիս հետագա փոխգործակցության հավանականությունը՝ անկախ ԵՄ անդամակցության վաղուց հնացած գործընթացին:
Ալեքսանդեր Լամբսդորֆը կարծում է, որ անհրաժեշտ է հստակ ռազմավարություն մշակել Թուրքիայի հետ հարաբերություններում: