«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ տարածքում ադրբեջանական զինված ուժերի տեղակայման թեմային: Սոցցանցում կազմակերպությունը մասնավորապես գրել է.
«Մի խումբ իսպանացի լրագրողներ մահվան սպառնալիքներ են ստացել ադրբեջանական զինված ուժերից ՀՀ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի տեղակայման վերաբերյալ տեղեկությունների պատճառով: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը խստորեն դատապարտում է այս անընդունելի գործողությունը լրագրողների դեմ»,- նշված է գրառման մեջ: