Միացյալ Նահանգների ազգային պաշտպանության թարմացված ռազմավարությունը կհրապարակվի 2022-ի սկզբներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Մեր նպատակը առաջիկա ամիսներին ազգային պաշտպանության ռազմավարության պատրաստումն է: Հուսանք՝ այն կներկայացնենք հաջորդ տարվա սկզբին»,- նշել է Քոլին Քոլը:
Նախորդ նմանօրինակ փաստաթուղթը, առաջինը 10 տարվա ընթացքում, կազմվել է ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի օրոք: