Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Ի թիվս այլ հարցերի՝ հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Նախագահները դրական են գնահատել ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկողությունն իրականացնող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը: Թուրքիայի նախագահն իր աջակցություն է հայտնել ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին կնքված եռակողմ հայտարարությունների լիակատար իրականացման ապահովմանն ուղղված ՌԴ ջանքերին:
Երկու երկրների ղեկավարները հաստատել են համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ ելնելով տարածաշրջանի տնտեսական զարգացման ու տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման շահերից: