Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նախնական տվյալներով՝ գտնվածը ռազմական գործողությունների մասնակից է եղել: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:
Որոնումները կշարունակվեն նաև առաջիկայում: Ուղղությունների և արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: