Իրանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել է չեղարկել Իրանի նավթի ու փոխադրումների ոլորտում բոլոր պատժամիջոցները, սակայն Վաշինգտոնը, 2015-ին Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագրի կյանքի կոչմանն ուղղված բանակցությունների շրջանակում, ընդգծել է՝ «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Իրանական կողմի հավաստմամբ՝ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է լուրջ զիջումների գնալ ապրիլին Վիեննայում մեկնարկած Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ բանակցություններում:
Ոչ դեմ առ դեմ բանակցություններն ընդհատվել էին կիրակի օրը՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: