Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ Եվրոպայի կայունությունը պահանջում է Ռուսաստանի հետ երկխոսություն: Մակրոնը փորձում է Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին համոզել երկխոսել Մոսկվայի հետ՝ փոխանցում է Al Arabiya-ն:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն անհրաժեշտ են Եվրոպա մայրցամաքի կայունության համար, սակայն պետք է պահանջենք, քանի որ չենք դավաճանի մեր արժեքներին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երբ Բրյուսել է ժամանել ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: