Այսօր առավոտյան ԱՄՆ Ֆլորիդա նահանգի՝ Մայամիի հարևանությամբ գտնվող 12-հարկանի բնակելի շենքը մասամբ փլուզվել է՝ փոխանցում է Russia Today-ը: Դեպքի վայր է մեկնել 80 մարտական հաշվարկ:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլատակների մեջ բազմաթիվ մարդիկ կան: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ: Ականատեսների պնդմամբ՝ լսվում են մարդկանց ճիչերը: Մտավախություն կա, որ շատ տուժածներ կլինեն: