Սյունիքի մարզով անցնող Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի 5.43 կմ երկարությամբ ճանապարհահատվածում ընթանում են վերականգնման աշխատանքները։ Այս պահին կատարվում են հողային պաստառի վերականգնման, պրոֆիլավորման և գաբիոնային պատերի կառուցման աշխատանքներ: Շինաշխատանքներն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն։
Ճանապարհն անցնում է Սիսիան խոշորացված համայնքի Դաստակերտ, Նժդեհ և Ցղունի բնակավայրերով։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։ Ճանապարհը վերականգնվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։