Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիման հանդիպում է ունեցել Խաչատրյանի 17-րդ միջազգային մրցույթի առաջին տեղի մրցանակակիր Դեգուչի Դայչիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատնից:
Հիշեցնենք՝ 2021 թ. հունիսի 6-12-ը Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվել է Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը (այս տարվա դիրիժորների բաժին), որի հաղթող է ճանաչվել ճապոնացի դիրիժոր Դեգուչի Դայչին, ով դիրիժորական անվանակարգում առաջին անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Հունիսի 12-ին դեսպան Ֆուկուշիման ներկա է եղել եզրափակիչ համերգին: Դեսպանը շնորհավորել է Դեգուչիին, ինչպես նաև խոսել կազմակերպիչների և մրցանակակիրների հետ Ճապոնիայի և Հայաստանի միջև երաժշտական ծրագրերի փոխանակման ապագայի մասին: