Այսօր Տավուշի մարզպետարանում կայացել է «Կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման, պատվաստումային գործընթացի և դրա հանրային իրազեկման աշխատանքների լիարժեք կազմակերպման և իրականացման» հանձնաժողովի ընդլայնված նիստը։ Նիստը վարել է Տավուշի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։
Մարզպետն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում իրականացվող պատվաստումային գործընթացին խոչընդոտող հանգամանքներին, կազմակերպչական խնդիրներին և իրազեկման աշխատանքների ընթացքին։
Նշվել է, որ, չնայած ներկայումս համաճարակային վիճակի որոշակի կայունացմանը, դեպքերի քանակի նվազմանը, անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանք տանել՝ պատվաստումային գործընթացն ավելի ինտենսիվ իրականացնելու և ռիսկի խմբերում գտնվող բնակչության պատվաստումների թվաքանակը բավարար ցուցանիշների հասցնելու համար։
Պատվաստումների իրականացման աշխատանքների լիարժեք իրազեկման, կատարման և հաշվետվողականության մասին ելույթով հանդես են եկել Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ազգային կենտրոնի «Տավուշ» մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը, «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Նազինյանը, բուժհիմնարկների տնօրեններ։