Նախ՝ Հնդկաստանը, այժմ նաև՝ աշխարհի կեսը: Կորոնավիրուսի հնդկական շտամը՝ «դելտա» տարբերակը, առկա է ավելի քան 70 երկրում և արդեն հասել է Չինաստան: Առաջին բռնկումը հայտնաբերվել է Դոնգուանում: Այնտեղ օր ու գիշեր զանգվածային թեստավորում է անցկացվում, սահմանափակումներ են մտցվել մի քանի ոլորտում, հայտնում է Canal 24 Horas TV-ն:
«Դելտա» տարբերակը 80 տոկոսով ավելի վարակիչ է, քան բնօրինակ վիրուսը: Այն ավելի ագրեսիվ է, ավելի շատ հիվանդ է հոսպիտալացվում, շտամը լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ կարող է 17 տոկոսով կրճատել պատվաստանյութի առաջին դեղաչափով պաշտպանվածությունը:
Հնդկական «դելտա» տարբերակը գաղութացրել է Միացյալ Թագավորությունը և գրեթե ամբողջությամբ փոխարինել է վիրուսի տեղական մուտացիային:10-ից 9 հիվանդ վարակված է այս տարբերակով, ինչը պատճառ է դարձել, որ հետաձգվի սահմանափակումների վերացումը Մեծ Բրիտանիայում: Անցած հանգստյան օրերին լոնդոնցիները սկսել են զանգվածաբար պատվաստել:
Հնդկական տարբերակը հանգեցրել է վարակվածության դեպքերի կտրուկ աճի նաև Մոսկվայում՝ 90 տոկոս և Լիսաբոնում՝ 60 տոկոս: Դպրոցներում հնդկական շտամի երկու բռնկումների պատճառով Իսրայելը ստիպված է նորից պարտադրել դիմակ կրել փակ տարածքներում:
Աշնանը «դելտա» տարբերակը կդառնա համավարակի լուրջ խնդիր՝ կանխատեսում են ԱՄՆ-ի և Գերմանիայի մասնագետները: Ըստ նրանց՝ թիրախում հիմնականում չպատվաստվածներն են: