Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ:
Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:
Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 65 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել: Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում):
«Արդար Հայաստան» կուսակցություն -8
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն + 659
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -2
«Ազատություն» կուսակցություն 0
«Պատիվ ունեմ» դաշինք + 5
«Միասնական Հայրենիք» կուսակցություն + 1
Համահայկական ազգային պետականություն կուսակցություն 0
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն -1
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն 0
«Հանրապետություն» կուսակցություն + 1
«Հայոց Հայրենիք» կուսակցություն + 2
«Ազատ Հայրենիք» դաշինք -10
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն + 5
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 0
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն + 1
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 0
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» + 52
«Ազգային օրակարգ» կուսակցություն -1
«Վերելք» կուսակցություն -19
Ազատական կուսակցություն -2
Հայաստանի եվրոպական կուսակցություն -1
«Հայաստան» դաշինք + 744
«Ազգային-ժողովրդավարական բեվեռ» համահայկական կուսակցություն -60
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն + 52
Միաժամանակ ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ վաղը՝ հունիսի 24-ին, ժամը 10:00-ից թիվ 9 և թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում և թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովում ժամը 11:00-ից կշարունակվեն վերահաշվարկի աշխատանքները: