ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի մասին, ասել է, որ գործընթացը շարունակական է:
«Ինչպես տեսել ենք՝ պրոցես կար, կա և շարունակվելու է լինել: Չեմ ասի, որ դա նույնպես հեշտ պրոցեսներից մեկն է, բայց համոզված եմ, որ այդ առումով նույնպես մենք ունենք հնարավորություն՝ փոխհամաձայնությունների գալու և երկկողմանի խնդիրները լուծելու»,- ասաց Ավինյանը:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը չմեկնաբանեց, թե արդյոք առաջիկայում սպասվո՞ւմ է գերիների վերադարձ: