Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկմամբ հայտնի Նիդերլանդներում գործող Denk կուսակցության երեքհոգանոց խմբակցությունը փոխել է իր դիրքորոշումը և միացել է անցյալ շաբաթ ընդունված խորհրդարանի բանաձևին, որը կոչ է անում ԱԳ նախարարին եվրոպական մակարդակով ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց անմիջապես հայրենադարձելու պահանջով։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:
Denk կուսակցությունը Թուրքիայի ղեկավարի շահերը առաջ մղող ուժի համբավ ունի, որը սովորաբար ընտրվում է մի քանի հարյուր հազարանոց թուրքական համայնքի ձայների հաշվին։