Ստամբուլի ոստիկանության վարչության հակաահաբեկչական մասնաճյուղի խմբերը այսօր՝ հունիսի 23-ին՝ ժամը 00.00-ին, Ստամբուլ, Այդդըն և Սիվաս (Սվազ) քաղաքներում գործողություն են իրականացրել ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպության դեմ:
Cumhurriyet լրատվականը տեղեկացրել է, որ ահաբեկչական գործողությունները կազմակերպելու մեղադրանքով ոստիկանական խմբերը բերման են ենթարկվել 34 կասկածյալի: Ոստիկանության բացահայտած հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավվել են կազմակերպությանը պատկանող բազմաթիվ թվային նյութեր: Հանցագործության պահերն արձանագրել են տեսախցիկները: