ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) կոչ է արել 164 մլն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել պաղեստինցիներին՝ Իսրայելի կողմից անցյալ ամիս 11 օր տևած օդային հարվածներից առաջացած վնասները փոխհատուցելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասուլիսի ժամանակ ընդգծելով, որ վերջին հակամարտությունը կործանարար ազդեցություն է ունեցել Գազայի ժողովրդի և պաղեստինցի փախստականների վրա, ասել է. «Նրանց կրած վնասների ազդեցությունը կշարունակվի: Այսօրվա մարտահրավերը ներառում են Պաղեստինի փախստականների գործակալության կողմից Գազայում և Հորդանան գետի ափին մայիսի 10-31-ն իրականացված արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումները»:
Մայիսի 10-ին Իսրայելի կողմից շրջափակված Գազայի հատվածի վրա սկսված գրոհներն ավարտվել են մայիսի 21-ին՝ ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված հրադադարով:
Գազայի վրա իսրայելական հարձակումների հետևանքով 254 պաղեստինցի, այդ թվում՝ 66 երեխա և 39 կին է մահացել, ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում է ստացել 1948 մարդ, հազարավոր շենքեր ամբողջությամբ ավերվել կամ անօգտագործելի են դարձել:
Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը, որը հիմնադրվել է 1949 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, իր գործունեության ընթացքում ծառայություններ է մատուցել 5,4 մլն փախստականի: