Էստոնիայի արտգործնախարարությունը Հայաստանին շնորհավորել է խորհրդարանի մրցակցային ու խաղաղ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Թվիթերի միկրոբլոգում հայտարարություն է տարածել Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որում մասնավորապես ասվում է.
«Սա Նիկոլ Փաշինյանի համար երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու, պատերազմից տուժած երկիրը վերականգնելու և հասարակության պառակտումը վերացնելու գործընթացը շարունակելու ևս մեկ լեգիտիմ հնարավորություն է»,- ասվում է Էստոնիայի արտգործնախարարության հայտարարության մեջ: