Խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարածները չեն համարվում պարտված: Ամփոփելով հունիսի 20-ի արդյունքները՝ այսօր հայտարարեց իշխանության գալու ձգտմամբ ընտրապայքարի մեջ մտած «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
21.04 տոկոս ձայն ստացած «Հայաստան» դաշինքի ղեկավարը այդուհանդերձ խոստովանում է՝ ընտրության արդյունքները իրենց համար անսպասելի էին, ավելին էին ակնկալում: Ասաց՝ ենթարդում են, որ զանգվածային ընտրախախտումներ են եղել, իսկ իշխանությունն էլ կիրառել է վարչական ռեսուրս: Եվ հենց դա է պատճառը, որ դիմելու են Սահմանադրական դատարան՝ արդյունքները վիճարկելու հարցով:
Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցով դաշինքը թեև վերջնական որոշում դեռ չունի, բայց Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ իրենք ստացել ենք պայքարը շարունակելու համար շատ լուրջ հնարավորություն:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Թիմում քննարկվել է նաև Քոչարյանի՝ մանդատ վերցնել-չվերցնելու հարցը, երկրորդ նախագահը իրեն խորհրդարանում չի տեսնում, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել:
Ընտրողների 53.92 տոկոս ձայները, որ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ Քոչարյանի՝ վստահության մանդատ չէ: Իսկ թե ինչու իշխող ուժը կրկին ստացավ ընտրողների մեծ մասի քվեն՝ Քոչարյանը ունի իր վերլուծությունը:
Այնուամենայնիվ, աշխատեց նախկին իշխանության վերադարձի գործոնը, և այդ գործոնն ուժեղացրեց այն հանգամանքը, որ երեք նախկին նախագահներն ակտիվ էին:
Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց՝ թեև գործող իշխանության օրոք Հայաստանը պարտվեց պատերազմը, բայց ժողովուրդը, միևնույն է, իշխանության ձևավորման համար անհրաժեշտ քվե չտվեց Ռոբերտ Քոչարյանին, ինչո՞ւ, ի՞նչ է արել Հայաստանը 10 տարի ղեկավարած պաշտոնաթող նախագահը, որ ժողովուրդն իրեն չներեց:
Ռոբերտ Քոչարյան - Անկեղծ ասած՝ չեմ հասկանում Ձեր հարցը:
Ռոբերտ Քոչարյանը եզրափակեց՝ «Հայաստան» դաշինքի ձևավորումը և մուտքը քաղաքականություն շատ բան փոխեց ընդդիմադիր դաշտում: