Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հավասարաչափ բաշխման սխեմայով աղքատ երկրները դեղամիջոցի բավականաչափ չափաբաժին չեն ստանում ծրագիրը շարունակելու համար: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ փոխանցում է BBC-ն:
ԱՀԿ-ից տեղեկացրել են, որ Covax ծրագրով 90 մլն չափաբաժին է տրամադրվել 131 երկրի: Նշվում է, որ դա բավարար չէ ամբողջ աշխարհի բնակչությանը՝ դեռևս տարածվող կորոնավիրուսի վարակից պաշտպանելու համար:
Բրիտանական լրատվամիջոցը նշում է, որ պատվաստանյութի պակասուրդի պատճառը աֆրիկյան երկրներում վարակի երրորդ բռնկումն է: