Հունիսի 23-25-ը Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսվում է հունիս ամսին օդերևութաբանության պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճան՝ տեղեկացնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Նշենք, որ հունիսյան ջերմաստիճանի ռեկորդը Արարատյան դաշտի և Երևանի համար պատկանում է 1998 թ. հունիսի 22-23-ին՝ +39.3․․․+39.4 աստիճան։