Կանադան շնորհավորել է Հայաստանին խորհրդարանի արտահերթ ընտրությունների հաջող եզրափակման համար: Այս մասին գրառում է արվել Կանադայի արտգործնախարարության Թվիթերի միկրոբլոգում:
«Ակնկալում ենք Հայաստանում ժողովրդավարության խթանմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված մեր ջանքերը շարունակելու նպատակով հայ գործընկերների հետ համագործակցությունը»,- նշվում է Կանադայի արտգործնախարարության գրառման մեջ: