Իսպանիայի կառավարությունը հաստատել է կատալոնացի անկախական գործիչներին ներում շնորհելու որոշումը: Նրանք դատապարտվել էին տարածաշրջանի անկախության վերաբերյալ 2017-ի հանրաքվեի կազմակերպման գործում իրենց դերակատարման համար:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարությամբ հանդես է եկել Նախարարների խորհրդի նիստից հետո, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան, և որի ընթացքում հաստատվել է դատապարտված քաղաքական գործիչների համաներումը: