Այսօր Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգի՝ Էգեյան ծովի ափամերձ Դաթչա շրջանում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել՝ փոխանցում է Ermenihaber-ը:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 01:14-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 11 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Դաթչա շրջանից 40 կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաև Բոդրումում, Քուշադասըում, Մարմարիսում, Դիդիմում և Այդընում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։
Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ՝ երկրաշարժը եղել է 5․5 բալ։