Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն Ավան ակադեմիայում հունիսի 20-ից մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի զարգացման հերթական մրցաշարը, որը Հայաստանում անցկացվող առաջնություններից թվով չորրորդն է։
Մրցաշարին այս անգամ մասնակցում են Հայաստանի մինչև 15 և մինչև 16 տարեկանների, ինչպես նաև Ղրղզստանի և Լիբանանի մինչև 16 տարեկանների հավաքականները։
Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականն իր երկրորդ հանդիպումն անցկացրեց այս մրցաշարի շրջանակում՝ մրցելով Լիբանանի մինչև 16 տարեկանների հավաքականի հետ։ Հանդիպման առաջին խաղակեսից հետո թիմերը 2-ական գնակ էին փոխանակել: Հյուրերը հաշվի մեջ առաջ անցնել կարողացան միայն հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ:
Մեր ընտրանու ավագ մարզիչ Գևորգ Պողոսյանի կարծիքով՝ խաղի ընթացքում զգացնել տվեց երկու թիմերի տարիքային տարբերությունը։ Մրցաշարի մասին խոսելիս մասնագետը կարևորեց այն փաստը, որ նման մրցաշարերի շնորհիվ պատանի ֆուտբոլիստները միջազգային փորձ են ձեռք բերում:
Այս մրցաշարի առաջին խաղում մեր պատանիները 1:4 հաշվով պարտվել էին Ղրղզստանի մինչև 16 տարեկանների ընտրանուն։ Հունիսի 24-ին կհանդիպեն Հայաստանի 2 հավաքականները՝ Մ15 տարեկանները կմրցեն Մ16 տարեկանների հետ: